Իսրայելը հայտարարել է Իրանում «Առյուծների ազգ» անվանումով ռազմական գործողության մեկնարկի մասին
Իսրայելը հայտարարել է Իրանում «Առյուծների ազգ» անվանումով ռազմական գործողության մեկնարկի մասին։
Այս մասին հայտարարել են Իսրայելի պաշտպանության ուժերը։
Նշվում է, որ գործողության նպատակն է վերացնել Իրանից եկող միջուկային զենքի սպառնալիքը։
«Իրանն ունի բավարար հարստացված ուրան՝ մի քանի օրվա ընթացքում մի քանի ռումբ արտադրելու համար, և այն պետք է դադարեցվի», - ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։