Իսրայելի հարվածի հետևանքով, հավանաբար, զոհվել են Իրանի գլխավոր շտաբի պետը և ԻՀՊԿ հրամանատարը
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, ենթադրաբար, զոհվել է Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածի արդյունքում։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ Իսրայելի հարձակման հետևանքով կարող էին զոհվել նաև Գլխավոր շտաբի այլ բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև առաջատար միջուկային գիտնականներ։
Իր հերթին, իրանական SNN հրատարակությունը չի բացառում, որ հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։
Tasnim գործակալությունը հաստատել է նրա մահվան մասին տեղեկատվությունը, սակայն Իրանի կառավարությունից դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն եղել։