Իսրայելը մի շարք դիվերսիոն գործողություններ է իրականացրել Իրանում
Իրանի վրա ավիահարվածներից զատ, Իսրայելը մի շարք դիվերսիոն գործողություններ է իրականացրել Իսլամական Հանրապետության տարածքում՝ հրթիռների և հակաօդային պաշտպանության հետ կապված օբյեկտների դեմ։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Axios ինտերնետային կայքի լրագրող Բարաք Ռավիդը։
Իսրայելցի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրի խոսքով՝ հրեական պետության հետախուզական ծառայությունը՝ Մոսադը, մի շարք գաղտնի դիվերսիոն գործողություններ է իրականացրել Իրանի տարածքում։
Դրանց նպատակն էր վնասել այն օբյեկտները, որտեղ տեղակայված են իրանական հրթիռներ, ինչպես նաև Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերը։