Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հասարակություն

Ի՞նչն է ՀՀ-ում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի բնապահպան ակտիվիստներին

Գյումրիի «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը գրում է․

«Ի՞նչն է Հայաստանում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի․․․ բնապահպան ակտիվիստներին․ ի՞նչ կապ կարող է ունենալ սրանց հետ Ալիև։

Պատահական չէ, որ արևմտյան ազդեցիկ երկրներում գործում է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք այլ պետություններից գումարներ են ստանում հանրային գործունեություն ծավալելու համար, խիստ վերահսկողության տակ են։

Հայաստանում այս խնդիրը օր օրի ավելի արդիական է դառնում՝ ռազմական, տնտեսական ու ինֆորմացիոն անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։

Այս առումով հատկապես մտահոգիչ է վիճակը այսպես կոչված բնապահպանական ուղղվածություն ունեցող ՀԿ-ների ու ակտիվիստների ոլորտում, որոնց մեծ մասը տպավորություն է, թե աշխատում են Հայաստանի տնտեսական շահերի դեմ։

Վառ օրինակը Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության՝ ԶՊՄԿ-ի դեմ պարբերաբար բռնկվող արշավներն են։ Ու ընդհանրապես բնապահպան աշխուժակները, որոնց մեջ շատ-շատ են օտարերկրյա գրանտներից սնվողները, կասկածելիորեն սևեռված են հանքարդյունաբերության վրա, որը Հայաստանի տնտեսական ողնաշարն է։

Հիմա էլ սրանք ուրախ-ուրախ տարածում են, որ Ղրղզստանում, Մոնղոլիայում, Ուգանդայում, Ուզբեկստանում, Նեպալում ու նմանատիպ այլ երկրներում գործող ինչ-որ անհայտ ծագման ՀԿ-ներ դատապարտող հայտարարություն են տարածել ընդդեմ Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության՝ ԶՊՄԿ-ի՝ ի պաշտպանություն գործադուլի պատճառով աշխատանքից ազատված կոմբինատի 25 նախկին աշխատակիցների։

Ասենք, մի հատ մտածեք՝ աֆրիկական, ասիական ու անգամ եվրոպական որևէ երկրում օտարերկրյա գրանտներով գոյություն քարշ տվող ՀԿ-ի ինչ դարդն է, թե Հայաստանում 25 հոգի աշխատանքից ազատվել են։ Ահասարսուռ բան տեղի չի ունեցել այդ աշխատակիցների հետ՝ ո՛չ սպանել են, ո՛չ խոշտանգել են, ո՛չ առևանգել են․․․ ընդամենը աշխատանքից են ազատել։ Բայց արի ու տես, որ ղրղզ ու մոնղոլ բնապահպան աշխուժակները որոշում է դատափետել Հայաստանի խոշոր արդյունաբերական ընկերությանն ու ինչ-որ բան պահանջել։

Ու Հայաստանում էլ գտնվում են կազմակերպություններ, որ սրանց արածի տակ ստորագրում են ու տարածում։

Մեկ մտածում ես խելքերը չի հասնում, աշխարհի բանից անտեղյակ ապրում են, բայց հետո հիշում ես, որ Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը։ Բաքվում լավ են հասկանում, թե ինչ թիրախների պետք է խփել՝ Հայաստանին ծնկի բերելու համար։

Ու կարծում եմ, որ Ալիևի համար որևէ խնդիր չէր միջնորդավորված մի քանի հազար դոլար շպրտել ուգանդացի, ինդոնեզացի, ղրղզ ու մոնղոլ բնապահպան կոչվածներին ու պահանջել, որ դատապարտեն Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ընկերությանը։ Սրանք էլ փողին մունաթ սկզբունքով հաստատ կանեին։

Ու այս իրավիճակում զարմացնում են հայ բնապահպան աշխուժակների, մեղմ ասած, չմտածված քայլերը։ Կամ գուցե ես եմ իրենց մասին լավ կարծիքի ու իրենք լավ էլ գիտեն, թե ինչի տակ են ստորագրում ու ինչպես են խփում Հայաստանի կենսական շահերին։ Ամեն դեպքում Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ոլորտը լուրջ լյուստրացիայի կարիք ունի»։