2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ հայկական բանակը կորցրել է 18 դիրք. Լևոն Մնացականյանը Բաքվում պատասխանել է հարցերին
Բաքվի շինծու ու ապօրինի դատավարությոնում Լևոն Մնացականյանը պատասխանել է հարցերին, որոնք վերաբերում էին 2016 թվականի իրադարձություններին, որոնք հայտնի են որպես Ապրիլյան քառօրյա պատերազմ:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես են գնահատվել ապրիլյան մարտերի արդյունքները Հայաստանում, Լևոն Մնացականյանը նշել են, որ Արցախը կորցրել է 18 մարտական դիրք։
Դատավարության ժամանակ ցուցադրվել են նաև Մնացականյանի կողմից լրագրողներին տված երկու հարցազրույցներից մի քանի հատվածներ՝ ապրիլյան մարտերի վերաբերյալ։
Լրագրողի հարցին՝ «ճի՞շտ է, որ հակառակ կողմը նույնպես պաշտպանվում էր», Մնացականյանը պատասխանել է՝ այո:
Մեղադրողների կողմի հարցին, թե ում է նա համարում հակառակ կողմ և ինչպիսի հարձակումից է այն պաշտպանվում, Մնացականյանը կոնկրետ պատասխան չտվեց։