Ոնց որ քեզ 5000 դոլար փող պետք լինի, ասես` տուր, ասեմ` ջեբս դրած ա, ի՞նչ տարբերություն, եթե տարբերություն չլիներ` քեռին մորքուր կլիներ. Շարմազանովը` «Հայաստան» դաշինքի ստորագրությունների մասին
Ավետարանում ասվում է` այո-ն պետք է այո լինի, ոչը` ոչ: Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե «Հայաստան» խմբակցության մեր գործընկերները միանգամից ասեին` չենք ստորագրում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողի հարցին, թե դրանք մանիպուլյացիաներ չե՞ն, Շարմազանովն ասաց, որ որակումներ չի ցանկանում տալ:
«Եթե ստորգրում եք Մամիջանյանի թղթի տակ` ստորագրեք, եթե չեք ստորագրւմ, ասեք` չենք ստորագրում: Չեմ ուզում այլ որակումներ տալ»,- ասաց Շարմազանովը` համեմատելով գրասենյակում եղած ստորագրությունները պարտքով փղ տալու հետ:
«Ոնց որ հիմա քեզ 5000 դոլար փող պետք լինի, ասես` տուր, ասեմ` ջեբս դրած ա, ի՞նչ տարբերություն, եթե տարբերություն չլիներ` քեռին մորքուր կլիներ»,- ասաց Շարմազանովը: