Մի շարք համայնքներում ինքնաբացարկ են հայտնել
Ապրիլի 17-ին Հայաստանի մի շարք մեծ ու փոքր համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այսօր արդեն, ըստ Ընտրական օրենսգրքի, լրանում է այն ժամկետը, երբ առաջադրված եւ գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել։
Ըստ ԿԸՀ տվյալների՝ առաջադրված թեկնածուներից իրենց փաստաթղթերը հետ են վերցրել Հրազդանից՝ ՀՀԿ-ականներ Ռաֆայել Գրիգորյանը, Վաղարշակ Պողոսյանը, Դվինից՝ անկուսակցական Ատոմ Ատոմյանը, Արմավիրից՝ անկուսակցական Արթուր Բաբայանը, Սպիտակից՝ Ռոբերտ Աղումյանը, Բյուրեղավանից՝ Հայկ Եղյանը, Քանաքեռավանից՝ Գարեգին Վասիլյանը, Սեւաբերդից՝ Արամ Բաբայանը։ Մերժված թեկնածուների ցանկում են հայտնվել Թալինից՝ Գեւորգ Գրիգորյանը, Սպիտակից՝ Գագիկ Սահակյանը։