Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Շիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«svpressa.ru-ն «Պաշտոնականացվում է կապիտուլյացիան. փորձագետը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր և կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ, վերջերս հայտարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով, համաձայնություն կա, տեքստը պատրաստ է, «մնում է միայն պայմանագիրը ստորագրել»:

Քաղաքագետ, արևելագետ Ստանիսլավ Տարասովը svpressa.ru-ին տված հարցազրույցում հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նման հայտարարություն է անում: Ադրբեջանն էլ է պարբերաբար խոսում այդ մասին և ակնարկում կարևոր պայմանի՝ ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխության մասին: Եվ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նույնիսկ դա անել, չնայած նման իրավիճակում անհրաժեշտ է հանրաքվե: «Տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է։ Մի կողմից՝ Ադրբեջանի համար, անշուշտ, ձեռնտու է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակը նյութականացնելն ու իրավաբանորեն ձևակերպելը։ Մյուս կողմից՝ պայմանագիրը այն տարբերակով, ինչպես այն կարող է ստորագրվել, հարված է Փաշինյանի հեղինակությանը, դա իրականում կապիտուլյացիայի ձևակերպում է։ Այդ պատճառով էլ Հայաստանը փնտրում է ինչ-որ այլ ներքաղաքական կոմբինացիաներ», - նշել է աղբյուրը։

Մասնագետի խոսքով, Երևանի համար համատեքստից դուրս է մնացել ամերիկյան գործոնը, քանի որ ԱՄՆ-ը Բայդենի վարչակազմի օրոք էր ցուցաբերում հետաքրքրություն տարածաշրջանի նկատմամբ։ Ֆրանսիայի վրա խաղադրույքը նույնպես արդարացված չէ, քանի որ Եվրոպան ճգնաժամի մեջ է։ Եվ, իհարկե, խնդիրներ կան Ռուսաստանի հետ կապված, որը բազմիցս է առաջարկել հանդես գալ որպես միջնորդ բանակցություններում։ «Հայերը վախենում են ինքնուրույն մտնել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մեջ։ Նրանք պահանջում են միջազգային երաշխիքներ արտաքին միջնորդներից, բայց առայժմ այդպիսիք չկան։ Շիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում, և կարծում եմ, որ Միրզոյանի նման հայտարարությունները դեռ շարունակաբար կհնչեն։ Հայերը տրավմատիզացված են ու մի տեսակ նոկաուտի մեջ», - եզրափակել է Տարասովը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում