Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որի օրոք կարող են իրականություն դառնալ այնպիսի իրավիճակներ, որ տարիներ առաջ նույնիսկ ամենավատ երազում դժվար կլիներ պատկերացնել։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո անընդհատ նման օրինակներ են բոլորիս աչքերի առջև: Հիմա այդպիսի իրավիճակ է Հայ առաքելական եկեղեցու հետ կապված։ Նախկինում շատ դժվար էր պատկերացնել, որ իրեն երկրի ղեկավար համարող մարդը կարող է Եկեղեցու և եկեղեցականների հասցեին տգեղ, շրիշակից ցածր մակարդակի արտահայտություններ թույլ տալ՝ անցնելով բոլոր սահմանները։ Ավելին՝ պարզապես պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Այս թեմայի շուրջ քննարկումների պակաս, բնականաբար, չկա: Բայց գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե ինչո՞ւ է Նիկոլը ՀԱԵ վրա հարձակվել հենց հիմա։ Ի վերջո, նա դա կարող էր անել հենց 2018 թվականին՝ այն ժամանակ, երբ իշխանության եկավ։ Այդ փուլում նրա վարկանիշն այնքան բարձր էր, որ կարող էր ցանկացած հարցում հաջողել։ Իհարկե, 2018 թվականից հետո եղան որոշ «իրադարձություններ»: Օրինակ՝ ձևավորվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը. նրանք բողոքի գործողություններ էին ձեռնարկում, անգամ Կաթողիկոսին քաշքշեցին, Վեհարան ներխուժեցին՝ նպատակ ունենալով Եկեղեցու ներսում հեղաշրջում իրականացնել և հեռացնել Կաթողիկոսին։ Ճիշտ է՝ Եկեղեցու վարկանիշը միշտ էլ բարձր է եղել, բայց Փաշինյանը, նաև տարբեր աղանդավորական շարժումներին իր կողմը հավաքելով և օգտագործելով իր բարձր ժողովրդականությունը, կարող էր հասնել Կաթողիկոսի գահընկեցության։ Բայց նման բան տեղի չունեցավ, բոլոր այդ «շարժումները» մարեցին, հետո ժամանակ առ ժամանակ նորից գլուխ բարձրացրեցին, բայց հետո էլի մարեցին:

Ամենայն հավանականությամբ, այս պատերազմն էլ կավարտվի Նիկոլի պարտությամբ, ավելին՝ այս ամենից Կաթողիկոսն ու Եկեղեցին դուրս կգան ավելի մեծ ժողովրդականությամբ, ավելի մեծ վստահությամբ, ավելի մեծ ազդեցությամբ ու ավելի ուժեղացած: Այդուամենայնիվ, ինչո՞ւ է այս ամենը հենց հիմա նախաձեռնել Նիկոլը: «Ինչու»-ի առաջին ասպեկտը վերաբերում է նրան, որ իր և իր իշխանության վարկանիշն ազատ անկման մեջ է գտնվում։ Կառավարման 7 տարվա կտրվածքով հիմա նրա վարկանիշը ռեկորդային ցածր է, իսկ հակավարկանիշը՝ ամենաբարձրը։ Ու ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունների շեմին Եկեղեցու նկատմամբ հարձակումը կարելի է համարել յուրատեսակ ինքնասպանություն, քանզի հաջողության հասնելու հավանականությունը գրեթե զրոյական է։ Կարելի է հետևել Եկեղեցու հետ կապված Փաշինյանի գրառումների ներքո մարդկանց մեկնաբանություններին կամ թեմայի վերաբերյալ հարցնել պատահական անցորդների կարծիքն ու համոզվել, թե ինչպիսի հակակրանք ունի մեր հանրության գերակշիռ մեծամասնությունն այսօրվա իշխանությունից։

Մյուս կողմից էլ՝ հայ ժողովրդի կյանքում պատմականորեն իր ունեցած դերակատարության հետ մեկտեղ Եկեղեցին շարունակում է վայելել հավատացյալ ժողովրդի վստահությունը՝ հաշվի առնելով, որ հայ ժողովրդի մի զգալի մասն իր ազգային արժեքներին հավատարիմ է։ Ընդ որում, Եկեղեցին շատ բարձր հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ու հատկապես Սփյուռքում։

Այս ամենի մասին իշխանությունները և հենց Նիկոլ Փաշինյանը հիանալի տեղյակ են: Ուրեմն, ի՞նչ՝ նրանք ինքնասպաննե՞ր են, մազոխիստնե՞ր... Հազիվ թե: Նիկոլ Փաշինյանը չափազանց շատ է սիրում փող ու իշխանություն, որպեսզի գնա քաղաքական ինքնասպանության: Եվ ընդհանրապես, նման մոտեցումը քաղաքագիտական ու, ընդհանրապես, տրամաբանական մոտեցումների մեջ չի տեղավորվում։ Եվ եթե ինքնասպանությանը հավասար այս նախաձեռնությունը խոր վերլուծության է ենթարկվում, ենթադրել է տալիս այն տարբերակը, որը շատերը դավադրությունների տեսության ժանրից են համարում։

Պատահական չէ, որ շատ փորձագետներ պնդում են, որ տեղի ունեցողը ոչ թե սեփական նախաձեռնություն է, այլ արտաքին հերթական պատվերը՝ ի շարս այն պահանջների, որոնց նպատակն է թուլացնել այն հիմքերը և դիմադրության հնարավոր օջախները, որոնք կարող են խնդիրներ հարուցել հերթական զիջումների կամ կապիտուլյացիայի շուրջ համաձայնության կյանքի կոչմանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում