Լոս Անջելեսում ցույցերը ու բախումները շարունակվում են, ոստիկանները կիրառել են ռետինե փամփուշտներ
Լոս Անջելեսում ցուցարարները լքել են իշխանությունների կողմից պարետային ժամի կապակցությամբ հայտարարված փակ գոտին և շարունակել են շարժվել քաղաքում:
Իրավապահ մարմինների ուղղաթիռը հետևել է ակտիվիստներին երկնքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Երեկվանից քաղաքում պարետային ժամն արդեն լիովին ուժի մեջ է եղել: Այնուամենայնիվ, ակտիվիստները լքել են քաղաքային իշխանությունների կողմից գիշերը փակ հայտարարված գոտին (հիմնականում քաղաքի կենտրոնը):
Նշվում է նաև, որ մի շարք մասերում բախումներ են տեղի ունեցել և ոստիկանները կիրառել են ռետինե փամփուշտներ: Կան ձերբակալվածներ: