Իրանը պատրաստ է հակահարված հասցնել Իսրայելին
«Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հաղորդում է, որ իրանական զինվորականները քննարկել են Իսրայելի հարվածին հնարավոր պատասխանը:
Հրատարակության տվյալներով՝ Թեհրանը պատրաստել է հարյուրավոր բալիստիկ հրթիռներ՝ անհապաղ հակահարվածի համար:
Միաժամանակ, CBS News-ը և Bloomberg-ը հաղորդել են, որ ԱՄՆ պաշտոնյաները տեղեկացվել են Իսրայելի կողմից Իրանի տարածքում ռազմական գործողություն սկսելու պատրաստակամության մասին:
Այս ֆոնին, Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը: