ԱՄՆ-ը տարհանում է Իրանի սահմանների մոտ գտնվող դիվանագիտական անձնակազմը անվտանգության նկատառումերից ելնելով
ԱՄՆ դեսպանատունը Իրաքում պատրաստվում է տարհանվել անվտանգության բարձրացված ռիսկերի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ Վաշինգտոնը պատրաստվում է հրամայել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան բոլոր աշխատակիցներին հեռանալ։
Որոշումը կայացվել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի խոսքերի ֆոնին՝ հարվածել տարածաշրջանում ամերիկյան բազաներին, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն կամ Վաշինգտոնի հետ հակամարտությունը սրվի։
Բացի այդ, ըստ The Washington Post-ի, Բահրեյնում և Քուվեյթում դիվանագիտական առաքելությունների ոչ էական աշխատակիցներին և ընտանիքի անդամներին կտրվի ընտրություն՝ լքել այդ երկրները, թե մնալ։