Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություններ են ստացել, որ Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ։
Այս մասին հաղորդում է ամերիկյան CBS հեռուստաալիքը:
Իրենց աղբյուրների համաձայն՝ ամերիկյան պաշտոնյաներին տեղեկացվել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է գործողություն սկսել Իսլամական Հանրապետության դեմ։
«ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների», - նշվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Սա այն պատճառներից մեկն է, որ Պետդեպարտամենտը հրամայել է ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների լքել Իրաքը։