ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են իրենց քաղաքացիներին
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը զգուշացրել է իր քաղաքացիներին Եվրոպայում սպասվող նոր ահաբեկչությունների մասին։ Տեղեկացնում է Ռիա Նովոստիին։
Ըստ դեպարտամենտի տարածած հայտարարության՝ ահաբեկչական կազմակերպությունները եվրոպական երկրներում կարճ ժամանակահատվածում նոր ահաբեկչական գործողություններ են պլանավորել։ Դա հնարավոր է տեղի ունենա ռեստորաններում, կայարաններում և այլ մարդաշատ վայրերում։ Խորհուրդ է տրվում ԱՄՆ քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել նման վայրերում։
Նշվում է նաև, որ կրոնական տոնակատարությունների և համերգների ժամանակ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է։ Հնարավորության դեպքում չմասնակցել մարդաշատ միջոցառումների։