ՖԱՖ-ը Բելառուսի դեմ հանդիպումից առաջ երթ է անցկացնելու
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու դեմ:
«Առաջին հայկական ճակատ» ֆան-շարժման մասնակիցները հանդիպումից առաջ երթ կանցկացնեն:
Միջոցառման հայտարարությունում գրված է` Մարզադաշտ կուղևորվենք միասնական երթով: Բոլոր երկրպագուներին այս պատասխանատու ժամանակահատվածում հորդորում ենք միանալ մեզ երթի ժամանակ և տրիբունայում:
16։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ, լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Միասնական երթը կմեկնարկի ժամը 17:00-ին»: