Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: