«Հայաստան» խմբակցությունը չի ստորագրում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ձևաթղթի տակ. Նարեկ Մալյան
«Հայաստան» խմբակցությունը չի ստորագրում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ձևաթղթի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Արթուն ենք» շարժման նապխաձեռնող Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ բանակցություններ են տեղի ունեցել ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Մամիջանյանի և Սեյրան Օհանյանի միջև: «Հայաստան» դաշինքից ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստ են ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու փաստաթուղթը` դնելով 36-ից «պակասող 28 ստորագրությունները», իսկ «Պատիվ ունեմ»-ի ձայները 6-ն էին: