Իրանը փորձարկել է երկու տոննա տարողությամբ մարտագլխիկով նոր հրթիռ
Իրանի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են երկու տոննա մարտագլխիկով հրթիռ։
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։
«Անցյալ շաբաթ մենք հաջողությամբ փորձարկեցինք հրթիռը: Սա նշանակալի քայլ է Իրանի պաշտպանական ներուժի զարգացման գործում»,-նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Նա հավելել է, որ հաջող փորձարկումից հետո նախատեսվում է ավելի մեծ քանակով արտադրություն սկսել այդ մարտագլխիկների: