Ես զղջում եմ նախագահ Թրամփի մասին անցյալ շաբաթ արված իմ որոշ գրառումների համար. Իլոն Մասկ
Գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ զղջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած իր տարաձայնությունների համար։
Այդ մասին նա գրառում է արել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
«Ես զղջում եմ նախագահ Թրամփի մասին անցյալ շաբաթ արված իմ որոշ գրառումների համար։ Դրանք չափազանց հեռու գնացին», - գրել է Մասկը:
Հավելենք, որ մի քանի օր շարունակ սոցցանցերում, մեդիաներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ձեռնարկատեր Իլոն Մասկը վիրավորական և քննադատական արտահայտություններ էին անում միմյանց հասցեին: