Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Եկեղեցում առաջին սադրիչներն են հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի մտքից ահաբեկված են նաեւ ՔՊ-ում։ Նիկոլ Փաշինյանի նախօրեի գրառումը, մասնավորապես` Վեհափառին եկեղեցուց վտարելու կոչը, իրար է խառնել ողջամիտ եւ բանականություն ունեցող իշխանական պատգամավորներին նույնպես: Նրանք առաջնորդի ստատուսն առավոտ վաղ իրար են ուղարկել, քննարկել հնարավոր սցենարները, ապա եզրակացրել, որ սրանից լավ հոտ չի գալիս: Մտածել են, որ Փաշինյանը եկեղեցու դեմ իր պայքարով քաղաքացիական պատերազմի է տանում երկիրը, քանի որ քրիստոնյա ժողովրդի զգալի հատվածը վերջին օրերին կոչեր է անում՝ հնարավոր հարձակումների դեպքում կանգնել եկեղեցու կողքին, պաշտպանել իշխանական սադրիչներից։ 

Հիշեցնենք․ օրեր առաջ պետության ղեկավարը հայտարարեց, թե Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ուստի չի կարող զբաղեցնել կաթողիկոսի գահը։ Հաջորդիվ կոչեր հնչեցրեց իր կողմնակիցներին՝ հասնել կաթողիկոսի պաշտոնանկությանը։ «Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում՝ համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ 

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այս կոչից հետո նրա թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն էլ փակագծեր բացեց՝ մանրամասնելով, թե ինչ սցենարով են ազատելու Վեհարանը։ «Պետք է ձեւավորվի Հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ-որ հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, որը կազատի Հայ առաքելական եկեղեցու Վեհարանն ուխտադրժությունից և սրբապղծությունից։ Պետք է ընտրվի նոր հոգեւոր առաջնորդ, որը կհամապատասխանի Հայաստանյայց առաքելական եկեղեցու արժեքներին։ Իրենք չեն անում, դա պետք է անի հավատավոր ժողովուրդը` սիրով և առանց բռնության»,- ասել է պատգամավորը։ 

Ապա լուրեր տարածվեցին, որ իշխանության հույսն այս հարցում կրոնական փոքրամասնությունների հետևորդներն են, այսպես կոչված` աղանդավորները: Մասնավորապես, իշխանության հենասյուն «Կյանքի խոսք»-ի և մյուս եկեղեցիների հետևորդներն էլ պետք է խմբեր ձեւավորեն և վռնդեն Վեհափառին եկեղեցուց։ Ի դեպ, եկեղեցականները, արձագանքելով այս կոչերին, հայտարարում են, որ Փաշինյանը պետական մակարդակով ահաբեկչություն է ծրագրում։ 

Երեկ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում արդեն իսկ առաջին սադրիչներն են երևացել: Կեսօրից հետո մենք եկեղեցու բակում նկատեցինք, որ երկու-երեք երիտասարդ գրեթե միտինգ էին անում՝ անցորդների ուշադրությունը հրավիրելով եկեղեցի տանող աստիճանների երկայնքով ձգվող լույսերի վրա, թե ինչու է այս մեկը ճաքած, մյուսի ներկը՝ թափված, դժգոհում էին եկեղեցու տարածքի մաքրությունից: Ավելի ուշ մեզ պատմեցին, որ այդ մարդիկ նաև եկեղեցու ներսում են փորձել սադրել՝ վարկաբեկիչ արտահայտություններ են արել հոգեւորականների հասցեին, սակայն այդ պահին ներկա գտնված քաղաքացիները հակադարձել և նրանց դուրս են վռնդել: Ըստ ամենայնի, չստացված սադրանքը նրանք փորձել են շարունակել եկեղեցու բակում։ Այդուհանդերձ, իշխանական շրջանակներից տեղեկանում ենք, որ լրջորեն պատրաստվում են և աշխատանքներ տանում նման սադրիչ խմբեր ձևավորելու գործում։ 
Իսկ եկեղեցու հետեւորդները կոնտրայալեր են անում․ երեկ նաեւ «ՀայաՔվեն» հայտարարեց, որ Մայր Աթոռի տարածքում հերթապահություն են սահմանել` պաշտպանելու Վեհարանը «սրբապիղծների ոտնձգություններից»։ Իսկ ուշ գիշերը Երեւան ժամանող կաթողիկոսին դիմավորելու կոչով հանդես եկավ Արթուր Վանեցյանը: 
Ի դեպ, անգամ իշխող թիմում են վստահ, որ Փաշինյանը որքան էլ անգերազանցելի է խառնակչություն հրահրելու հարցում, եկեղեցու դեմ այս կռվում պարտություն է կրելու, եւ դա ավելի է վնասելու իր թիմի առանց այն էլ «պլինտուսից ցածր» հեղինակությանը։ Նրանք նաեւ զարմացած են՝ ինչպես ընդդիմադիրներն այս պայքարում ակտիվ չեն եւ չեն կարողանում օգտագործել այն փաստը, որ Վեհափառին հեռացնելը սոսկ մեկ նպատակ ունի՝ եկեղեցին էլ դարձնել իշխանության կցորդ մի մարմին, որպեսզի եկեղեցու առաջնորդը միջազգային ատյաններում չխոսի Արցախի բռնազավթված լինելու եւ այլ հարցերի մասին՝ շարժելով Ալիևի զայրույթը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում