Սիրիայում հարձակվել են անվտանգության ուժերի վրա. կա 1 զոհ և 3 վիրավոր
Անհայտ անձինք հարձակվել են Սիրիայի նոր իշխանությունների վերահսկողության տակ գտնվող անվտանգության ուժերի վրա:
Սպաներից մեկը սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Հոմս նահանգում գտնվող Թել Քալախ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանի մոտ։
Հարձակվողների դրդապատճառների մասին տեղեկություններ չկան: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: