Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով հարվածել են Իսրայելին
Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտարարել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին նոր հարված հասցնելու մասին:
Այս մասին ասվում է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ օբյեկտի վրա արձակվել են երկու բալիստիկ հրթիռներ: Միաժամանակ, հաղորդվում է, որ արկերից մեկը ուղղակիորեն ընկել է օդանավակայանի տարածքում:
Հավելենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Եմենի հութիները տասից ավելի հարված են հասցրել Իսրայելի օդանավակայանին: