Խարկովի վրա զանգվածային հարձակման հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 50-ը, երկու մարդ զոհվել է
Խարկովի Սլոբիդսկի և Օսնովյանսկի շրջանների վրա զանգվածային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 54-ի։
Թարմացված տվյալները տրամադրել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն, վիրավորների թվում ութ երեխա կա, երկու մարդ զոհվել է։
Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ հարձակմանը մասնակցել է ընդհանուր առմամբ «Շահեդ» տեսակի 17 կամիկաձե անօդաչու թռչող սարք: Ըստ նրա, հարվածները հասցվել են բազմահարկ և մասնավոր բնակելի շենքերի, խաղահրապարակների, հասարակական տրանսպորտի և արդյունաբերական օբյեկտներին:
Հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել, շենքերի տանիքները ոչնչացվել են, մեքենաները այրվել են, իսկ պայթյունի ալիքից պատուհաններ են ջարդվել: