Լոս Անջելեսում ցույցերը և բախումները շարունակվում են. քաղաքում հայտարարվել է պարետային ժամ
Լոս Անջելեսի կենտրոնում պարետային ժամ է սահմանվում շարունակվող բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառով։
Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Կարեն Բասը:
«Ես պարետային ժամ եմ սահմանում Լոս Անջելեսի կենտրոնում՝ վանդալիզմն ու թալանը կանխելու համար։ Եթե դուք չեք ապրում կամ աշխատում Լոս Անջելեսի կենտրոնում, խուսափեք այս տարածքից։ Իրավապահ մարմինները կձերբակալեն պարետային ժամը խախտողներին», - ասել է նա։
Նշենք, որ անկարգությունները սկսվել են հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից իրականացված գործողություններից հետո: Սպիտակ տունը հայտարարել է քաղաք Ազգային գվարդիայի 2000 զինծառայող տեղակայելու մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ընդհանուր առմամբ 170 մարդ է ձերբակալվել։