Վաշինգտոնը և Պեկինը համաձայնության են եկել արտահանման որոշ սահմանափակումների վերացման շուրջ
Լոնդոնում կայացած բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների և Չինաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առևտրի սահմանափակումների մասնակի վերացման և Չինաստանից հազվագյուտ մետաղների մատակարարման ապահովման վերաբերյալ համաձայնագրերի շուրջ:
Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը։
Լատնիկի խոսքով՝ կողմերի միջև համաձայնեցված ծրագիրը կներկայացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հաստատմանը։
«Մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ հազվագյուտ հողային մետաղների և մագնիսների հարցը՝ կապված Միացյալ Նահանգներ դրանց մատակարարման հետ, կլուծվի համաձայնագրերի իրականացման միջոցով», - ընդգծել է Լատնիկը։