Ռուս-Հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել. Armlur.am
Ես մտածում էի՝ ավելի լուրջ գործերով կգան․ Իշխան Սաղաթելյանի տանից զարդեր ու կանխիկ գումար են առգրավվել՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու համարՊարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս
Արա, խփո՞ւմ ես մարդկանց. քաղաքապետարանում «մարտ առանց կանոնների» է (տեսանյութ)
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթՀունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին (տեսանյութ)
«Տելեկոմ Արմենիա»-«Ազերտելեկոմ» համաձայնագիր․ տեխնիկակա՞ն լուր, թե՞ ավելի լայն ենթակառուցվածքային գործընթաց․ Դավիթ ԱնանյանԵրևանի Ամիրյան փողոցն անվանակոչվել է Պապ թագավորի անունով«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագրերի մասին«Իրավունք». Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր ԿառավարությունումԱրմեն Գրիգորյանը մեկնել է ՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին «Իրավունք». «Թող ջանները յուղեն». Հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Ովքե՞ր են թիրախում
Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ փոխխոսնա՞կ. ընդդիմության քննարկումները շարունակվում են«Իրավունք». Վարդան Ղուկասյանը «քսի՞ֆ է» ուղարկել«Ժողովուրդ». Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը «Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով «Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. Փաստաթուղթ«Փաստ». Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնելԳերմանիան զորք է կուտակում Բելառուսի հետ սահմանինՀունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ Սուրենյան (տեսանյութ) «Ժողովուրդ». ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց. ՔՊ–ում վստահ էին, որ ընտրություններից հետո նրան փոխելու են. ինչու է փոշմանել ՓաշինյանըՌուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփում
Հասարակություն

Արցախի թեմի առաջնորդի գլխավորությամբ կքննարկվի Արցախ վերադարձի հարցը

Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի (ԱԹ) նախաձեռնությամբ իրականացվելու է փորձնական, բայց կարևոր ծրագիր՝ «Ամոքում վկայությունների միջոցով»։ Նախաձեռնության նպատակն է օգնել բռնի տեղահանված արցախցիներին, ներկայացնելով ճշմարտությունն ու իրենց տառապանքը՝ հասնել ներքին խաղաղության և քննարկել ապագային միտված քայլերն ու պայմանները, այդ թվում՝ Արցախ վերադարձը։

Հունիսի 2-ին Երևանում կայացավ առաջին հանդիպումը Արցախից բռնի տեղահանվածների և նրանց վկայությունները լսող փաստագրող հանձնաժողովի հետ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ ԱԹ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով նախաձեռնած ծրագրի կարևորությունը, հայտնելով, որ ծրագիրը մարդասիրական և հոգևոր ու մշակութային է։ Այն չունի որևէ քաղաքական ազդեցություն և բովանդակություն։ Վկայությունները և զրույցների ձայնագրությունները կմնան գաղտնի և չեն հրապարակվի՝ առանց հեղինակների հստակ համաձայնության։

Թեմակալ առաջնորդը շնորհակալություն հայտնեց հանդիպման հարցազրույցի մասնակիցներին և ներկայացրեց հանձնաժողովի կազմը՝ Կալիֆորնիայի դատավոր և Ճշմարտության ու արդարության կենտրոնի հիմնադիր Գասիա Ակպարյանին, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ, իրավապաշտպան Ջոնաթան Սպանգենբերգին, նշելով, որ «նրանք ընտրվել են իրենց բացառիկ փորձի, անկախության ու տուժած անձանց արժանապատվության նկատմամբ խոր հարգանքի համար։ Նրանց ներկայությունը երաշխիք է, որ մեր ձայնը հնչի արժանապատվորեն և պատշաճ ուշադրությամբ»։ Գործընթացը ղեկավարելու համար Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Լուիս Մորենո Օկամպոյին և Արտակ Բեգլարյանին՝ աշխատանքները համակարգելու համար. «Նրանց աջակցությամբ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ը և «Աֆեյան» հիմնադրամը մեզ տրամադրում են կարևոր խորհրդատվություն, որոնց ներկայացուցիչները կդիտարկեն գործընթացը»։

Այնուհետև հանձնաժողովի անդամները՝ դատավոր Գասիա Ակպարյանը և Ջոնաթան Սպանգենբերգը, ԱԹ առաջնորդի հետ լսեցին վկաներին, հարցեր ուղղեցին նրանց, ներկայացնելով նաև իրենց դիտարկումներն ու մոտեցումները ծրագրի վերաբերյալ։ Ծրագրին մասնակցում էին դիտորդներ՝ Արտակ Բեգլարյանը, Թալար Կազանջյանը և Մարիա Աբրահամյանը։ ՀԱԵ ԱԹ առաջնորդը շնորհակալություն հայտնեց նաև «Բարս մեդիա»-ին՝ նկարահանումների և «Շոա» հիմնադրամին՝ աջակցության համար։