Իսլամական պետությունը սպառնում է Գերմանիային
Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը աշխարհին սև օրեր է խոստացել։ Տեղեկացնում է oxu.az կայքը՝ հղում անելով գերմանական BILD-ին։
Իսլամական պետություն կազմակերպության անդամները համացանցով սպառնալիքներ են տարածել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամ երկրների նկատմամբ։ Նրանք Բելգիայի մայրաքաղաքի ահաբեկչություններից ժամեր անց սկսել են համացանցով սպառնալ Գերմանիային։ Սպառնալիքների մեջ շեշտվում է, որ աշխարհին սև օրեր են սպասվում։