Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվում 408 տոննա պարարտանյութՌուս-Հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել. Armlur.am
Ես մտածում էի՝ ավելի լուրջ գործերով կգան․ Իշխան Սաղաթելյանի տանից զարդեր ու կանխիկ գումար են առգրավվել՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու համարՊարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս
Արա, խփո՞ւմ ես մարդկանց. քաղաքապետարանում «մարտ առանց կանոնների» է (տեսանյութ)
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթՀունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին (տեսանյութ)
«Տելեկոմ Արմենիա»-«Ազերտելեկոմ» համաձայնագիր․ տեխնիկակա՞ն լուր, թե՞ ավելի լայն ենթակառուցվածքային գործընթաց․ Դավիթ ԱնանյանԵրևանի Ամիրյան փողոցն անվանակոչվել է Պապ թագավորի անունով«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագրերի մասին«Իրավունք». Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր ԿառավարությունումԱրմեն Գրիգորյանը մեկնել է ՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին «Իրավունք». «Թող ջանները յուղեն». Հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Ովքե՞ր են թիրախում
Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ փոխխոսնա՞կ. ընդդիմության քննարկումները շարունակվում են«Իրավունք». Վարդան Ղուկասյանը «քսի՞ֆ է» ուղարկել«Ժողովուրդ». Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը «Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով «Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. Փաստաթուղթ«Փաստ». Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնելԳերմանիան զորք է կուտակում Բելառուսի հետ սահմանինՀունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ Սուրենյան (տեսանյութ) «Ժողովուրդ». ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց. ՔՊ–ում վստահ էին, որ ընտրություններից հետո նրան փոխելու են. ինչու է փոշմանել ՓաշինյանըՌուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին
Հասարակություն

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը

Այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև, կարելի էր ակնկալել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաջնահերթությունը կլիներ երկրի շահերի պաշտպանությունը։ Սակայն, ցավոք, նա զբաղված է հոգևորականների կուսակրոնությամբ՝ մի հարց, որը չի մտնում կառավարության իրավասության մեջ և խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որտեղ ամրագրված է եկեղեցու և պետության տարանջատումը։

Ես կարծում եմ, որ Փաշինյանը հոգևորականների կուսակրոնության հարցը բարձրացնում է սեփական շահերից ելնելով.

Նախ, նրա իրական նպատակը Գարեգին Երկրորդ կաթողիկոսին փոխարինելն է ավելի հնազանդ հոգևորականով։ Կաթողիկոսը պահանջել էր վարչապետի հրաժարականը՝ 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմի կործանարար վատ կառավարումից հետո։

Երկրորդ, նա փորձում է շեղել հանրության ուշադրությունն իր կառավարության բազմաթիվ թերություններից։

Երրորդ, եթե նա իսկապես հետաքրքրված լիներ հոգևորականների կուսակրոնությամբ, ապա չպետք է այն բարձրաձայներ որպես վարչապետ կառավարության նիստի ժամանակ, այլ որպես եկեղեցու անդամի անձնական կարծիք։

Վերջապես, նրա էական սխալն այն է, որ առանց որևէ ապացույցի մեղադրում է Կաթողիկոսին երեխա ունենալու մեջ՝ զրպարտության ակնհայտ դեպք, որը Կաթողիկոսին իրավունք է տալիս դատի տալ չարախոսության համար: Փաշինյանի խոսքերի կապակցությամբ արդեն իսկ սկսվել է էթիկական հետաքննություն:

Ի պատասխան՝ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով վարչապետի արշավը Հայոց Եկեղեցու դեմ՝ այն անվանելով «հայհոյախառն, անվայել խոսույթներով և զուրկ բարեկրթության տարրական նորմերից»։

Այնուամենայնիվ, Փաշինյանը շարունակեց իր սկանդալային հռետորաբանությունը հոգևորականների դեմ՝ ամեն օր մի քանի հաղորդագրություն հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում, այդ թվում՝

«Փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել»։

«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս …. »։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։

«Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի. արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը և արդյո՞ք զավակ ունի։ Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։

«Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը։ Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ։ Լռել, նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»։

«Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»։

Լրագրող Նորայր Մարտիրոսյանն էլ ավելի խառնեց իրավիճակը՝ հոդված գրելով «Հրապարակ» թերթում՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով։ Նա նշեց. «Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են լսվում»: Նա պնդեց, որ ինքը նույն կերպ է պատասխանում Փաշինյանի՝ Կաթողիկոսի դեմ ուղղված մեղադրանքներին՝ հավելելով, որ «եթե վարչապետը կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», ապա Փաշինյանին կարող ենք նույն հարցադրումն անել։ Մարտիրոսյանը նույնիսկ հայտարարեց, որ Փաշինյանի կինը բացահայտել է նրա սիրային կապը և փորձել է աշխատանքից ազատել մամուլի խոսնակին։ Լրագրողը եզրափակեց. «Մենք՝ իր ընտրողները, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից ամուսնական հավատարմության խախտման վերաբերյալ։ Լռել կամ ստել, նշանակում է յուր անձին դուրս դնել բարոյական նորմերից»։

Լուրերի վրա հիմնված իր հաղորդագրությունից զատ, Մարտիրոսյանը սխալվել է՝ Աննա Հակոբյանին անվանելով վարչապետի «կին»։ Փաշինյանը պարզաբանել է իր ամուսնական կարգավիճակը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, Աննայի կողքին նստած. «Մենք դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք։ Դե յուրե ոչ զագսով, ոչ եկեղեցով ամուսնացած չենք։ Պաշտոնական թուղթ չկա»։ Այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնական կայքը սխալմամբ հայտարարում է, որ նա «ամուսնացած է»։

Վարչապետը չզվարճացավ, երբ Մարտիրոսյանն իր հետ նույն կերպ վարվեց, ինչպես նա էր վարվել։ Փաշինյանը սպառնաց իր ֆեյսբուքյան էջում՝ «Հրապարակ թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Այս առիթով նաև պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Հ.Գ. Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլևս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»։

Վերջապես, Փաշինյանը զայրացավ՝ իմանալով, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 7-ին այցելել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Եկեղեցին հաղորդեց այդ հանդիպման մասին՝ «նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունները»։

Փաշինյանը զայրացած պատասխանեց՝ օգտագործելով բացարձակապես անտեղի մեղադրանքներ՝ նշելով, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։ Հարկ է նշել, որ Փաշինյանը ժամանակին եղել է Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը և հավատարիմ կողմնակիցը:

Վարչապետը դժվար թե կարողանա դասախոսություն կարդալ բարոյականության մասին, հատկապես, երբ նրա «Երկրի հակառակ կողմը» գրքի ընթերցումը բացահայտում է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ և կոպիտ, անպարկեշտ բառերով հեղեղված մի աշխատանք։

Անկասկած, բոլոր հոգևորականները, անկախ աստիճանից, պետք է պահպանեն եկեղեցու բարձրագույն բարոյական չափանիշները, այդ թվում՝ կուսակրոնության երդումը: Այնուամենայնիվ, նույնքան կարևոր է, որ Հայաստանի վարչապետը հարգի ՀՀ Սահմանադրությունը և խուսափի իր իրավասությունից դուրս գտնվող հարցերին միջամտելուց, հատկապես հաշվի առնելով իր ամուսնական կարգավիճակը և պետության գործերը կառավարելու անկարողությունը:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com