Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
Հասարակություն

ՀԱԵ-ի դեմ այս հարձակումների հիմնական տրամաբանությունը քաղաքացիական ընդհարումներ հրահրելն է

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․ «Հայաստանի պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ աշխարհիկ իշխանությունները՝ թագավորներ, իշխաններ կամ կառավարիչներ, փորձել են թուլացնել կամ ենթարկեցնել Հայ Առաքելական Եկեղեցին: Այս փորձերը սովորաբար տեղի են ունեցել ազգային ճգնաժամերի այնպիսի պահերին, երբ օրվա կառավարիչները, կորցնելով իրենց լեգիտիմության հիմքերը, ականատես է եղել ՀԱԵ-ի նկատմամբ ժողովրդի վստահության և հավատի աճին: Հետևաբար, ՀԱԵ-ի պատմության ընթացքում հայտնի ճնշումները պայմանավորված են եղել ոչ թե զուտ կառավարման նկատառումներով, այլ ժողովրդի հոգևոր անկախությունից բխող վախով:

Այսօրվա ճնշումները քաղաքական վախերի հետևանք են։ Նիկոլ Փաշինյանը պարզապես հակաեկեղեցական հռետորաբանությամբ քաղաքական գործիչ չէ։ Նա լեգիտիմության բռնազավթող է՝ ուզուրպատոր, ով, կորցնելով հանրության ու ժողովրդի հարգանքն ու վստահությունը, թշնամիներ է փնտրում ազգի ներսում՝ ժողովրդական վրդովմունքը վերաուղղորդելու հստակ մտադրությամբ։

Փաշինյանը չի կարողանում առաջնորդել հասարակությանը համերաշխության մթնոլորտում, ուստի առաջնորդում է անկարգություններ սերմանելով: Նա չունի ստեղծարար կարողություններ՝ երկրի ինստիտուտներն ամրապնդելու կամ ազգը միավորելու համար, ուստի զբաղվում է դրանց քայքայմամբ։ Նա ազգային առաջնորդի կերպարով հանդես գալու ներուժ չունի և այս բացակայությունը լրացնելու համար թիրախավորում է ազգային խորհրդանիշերը՝ այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցին:

Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես հոգևոր հաստատություն չէ։ Այն ազգային ինքնության վերջին ամրոցն է՝ այն ժայռը, որին կարող է հենվել ժողովրդի՝ կողմնորոշումը կորցրած կամ լուսավոր ճամփա գտնելու դժվարության մեջ գտնվող հատվածը։ Հարվածներ հասցնելով ՀԱԵ-ին՝ Փաշինյանը փորձում է վտանգավոր խաղ խաղալով վաբանկ գնալ՝ ոչ միայն ներսում կառավարման համակարգի ձախողումներն արդարացնելու, այլև հանրության մոտ սրբության, պատմական ժառանգության և շարունակականության գաղափարները ջնջելու նպատակով։

ՀԱԵ-ի դեմ այս հարձակումների հիմնական տրամաբանությունը քաղաքացիական հակասություններ և ընդհարումներ հրահրելն է։ Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ սանձազերծված վարկաբեկման արշավները ոչ թե պատահականություն են, այլ դիտավորյալ և համակարգված քայլեր՝ ուղղված ազգային միասնականության մնացորդները քայքայելու, հանրության բևեռացումը խորացնելու և քաոսային իրավիճակ ստեղծելու համար։ Դա մի քաղաքական սցենար է, որի վերջնանպատակը ի վերջո հայտարարելն է. «Ես եմ այն միակը, ով կարող է լուծել այս քաոսը»։

Քաղաքացիական երկպառակության մթնոլորտ ստեղծելը, ըստ էության, այն մարդու վերջին քաղաքական խաղադրույքն է, ով չունի ո՛չ հեղինակություն, ո՛չ աջակցություն, ո՛չ էլ ապագայի հստակ տեսլական։