Վաղը բանակցություններ կլինեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև. Սերժ Սարգսյան
Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև և հարցերին վերջնական պատասխանաններ կտրվեն: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե ինքն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցո՞ւմ են այդ հարցի շուրջ, Սարգսյանը բացասական պատասխան տվեց:
«Մենք շախ ենք հայտարարել միայն այսօրվա իշխանություններին, մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»,- ասաց Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ կստացվի մատ անել:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե իմպիչմենտի գործընթացով փողոց գեներացնելու հիմքեր նա տեսնո՞ւմ է, Սարգսյանն ասաց, որ ոչ միայն տեսնում է, այլև վստահ է: