Կրակոցներ Ավստրիայի դպրոցներից մեկում. կա 11 զոհ և 30 վիրավոր
Ավստրիայի Գրաց քաղաքի (հարավարևելյան Ավստրիա) դպրոցներից մեկում կրակոցներ են տեղի ունեցել։
Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։ Կրակոցների հետևանքով զոհերի թիվը, նախնական տվյալներով, հասել է 11-ի։ 30 մարդ հոսպիտալացվել է։
«28 վիրավոր այժմ գտնվում է հիվանդանոցներում։ Նրանցից առնվազն չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում», - նշում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Ոստիկանությունը հայտնել է, որ դպրոցի շենքում գտնվող բոլոր մարդիկ արդեն տարհանվել են։ Կասկածյալը կրակ է բացել երկու դասարաններում: Հարձակվողը սպանվել է: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ այս պահին դեռևս հայտնի չեն: