Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներ
Քաղաքականություն

«Հետույք են խաղացնում»` թանկով վաճառում էժան ստորագրությունները

Հասարակական-քաղաքական դաշտում այս պահին երկու թեմա է «տաք»` Ամենայն Հայոց Կաթողիկոսին ամեն գնով գահընկեց անելու Նիկոլ Փաշինյանի աննահանջ ջանքերը և, իհարկե, դեռևս դրանից առաջ օրակարգում եղած իմպիչմենտը: Ասել է` Նիկոլ Փաշինյանին «գահընկեց» անելու գործընթացը:

Կենտրոնանանք երկրորդի վրա` չմոռանալով առաջինը: Նախ նշենք, որ այս օրակարգը Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական ընդդիմության օրակարգն է. նախաձեռնողներն են «Արթուն ենք» շարժման հիմնադիրներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Շեշտենք` սա Նիկոլ Փաշինյանի օրակարգը չէ, ինչը շատ կարևոր է ընդդիմադիր դաշտում: Իշխանական զույգի` հասարակական տրամադրություններն ամեն «գրգռող» հերթական գրառումից կամ արարքից հետո ընդդիմադիրների ֆեյսբուքյան գրառումները նույնպես Նիկոլ Փաշինյանի վերահսկելի օրակարգն են: 

Իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է լինելու 36 ստորագրություն, ասել է թե` 6 ձայն «Պատիվ ունեմ»-ից, 28-ը` «Հայաստան» դաշինքից, ևս երկուսը` անկախ պատգամավորներից կամ ՔՊ-ից: «Պատիվ ունեմ»-ը նախ առաջարկեց թեկուզ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել վարչապետի պաշտոնում, ինչից հրաժարվելուց հետո հենց նրանք առաջադրեցին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը:

Առաջնահերթ, իհարկե, գնդակը «Հայաստան» դաշինքի դաշտում է. այդ խմբակցությունը որքան էլ Նիկոլ Փաշինյանի թիրախն է դառնում ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, «համբալ» անվանվում նրա կողմից, համառորեն «անուն է կպցնում» իմպիչմենտին, փողոցային պայքար չի նախաձեռնում թեկուզ «ինքն իր համար» առանձին, և համբերատար սպասում է գալիք ընտրություններին: Գալով իմպիչմենտին: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով կրկնում են` կդնենք մեր «պակասող 28 ստորագրությունները»: Կրկնում են ու շեշտում` «պակասող»: Բառախաղ անում ու լրագրողներին մեղադրում բառախաղի մեջ: Իսկ իրականում ամեն ինչ շատ պարզ է` «Հայաստան» դաշինքի բոլոր պատգամավորներն աներկբա ընդունում են, որ իրենցից ցանկացածը մի Հովիկ Աղազարյան չկա և որ իրենք ավելի քիչ են ուզում Փաշինյանը հեռանա, քան, ասենք, նույն Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը (նրանց պարագայում խնդիրը ոչ թե Փաշինյանին անվստահություն հայտնելն է, այլ թեկնածուին առաջադրող ուժերը): 

Միով բանիվ` 4 տարի իրենց մանդատը հայ ժողովրդին ոչ մի կերպ չծառայեցրած, բայց նախկինում «դավաճան» որակված իշխանության հետ գործուղումների մեկնածները, կլորիկ աշխատավարձ ու պարգևավճար ստացողներն այսօր «հետույք են խաղացնում»` փորձելով թանկով վաճառել իրենց էժան ստորագրությունները: 

Դրանք այն ստորագրության տերերն են, որ մի քանի անգամ փողոցային պայքարը վիժեցրել են, իսկ 2021-ին փողոցի լարվածությունն ընտրություններով պարպել: Այդ ուժի մի կին պատգամավոր` Արմենուհի Կյուրեղյանն էլ, որն այսօր կրկնում է անգիր արած «պակասող 28 ստորագրություններ» արտահայտությունը, դեռևս  2022-ին պնդում էր, թե «Կառավարող կուսակցությունում կան մարդիկ, որոնց համար առաջին տեղում ոչ թե Փաշինյանն է, այլ հայրենիքը» ու չէր տալիս այդ մարդկանց անունները, որ վատ դրության մեջ չդնի նրանց: Այն ստորագրության տերերը, որոնք Արցախի հանձնումից հետո ոչ մի փողոցային ցույց չեն նախաձեռնել, չնայած` ի՞նչ նախաձեռնեն, դա նրանց մոտ կարծես միտումնավոր կերպով միշտ ձախողվում է. վերջում մարդկանց միշտ տուն են ուղարկում: Ահա այս էժան ստորագրությունների տերերը բացահայտ ասում են, որ ևս մեկ տարի ժամանակ են տալիս Նիկոլ Փաշինյանին, որը, գանք նյութի սկզբին, համառորեն պայքարում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եթե կուզեք` եկեղեցու, եթե կուզեք` մեր կրոնի դեմ: 

Իսկ մենք միարժեքորեն չգիտենք, թե ինչ է բանակցում Փաշինյանը Սյունիքի մասով, չգիտենք` երբ ու որտեղից կշարունակվի չարաբաստիկ սահմանազատումը, որտեղից հայրենիքի հերթական կտորը կպոկեն, իսկ միգուցե վաղը առավոտյան լայնածավալ հարձակո՞ւմ կսկսվի ընդհուպ մինչև Երևանի վրա: Ո՞վ գիտե: 

Մեկ տարում Փաշինյանն ինչեր ասես, որ չի կարող անել ու չի անի... 

NEWSPRESS.am