Բաքվում սկսվել է Ռուբեն Վարդանյանի դեմ ապօրինի և շինծու դատական նիստը
Բաքվում սկսվել է պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ կեղծ և շինծու հոդվածների մեջ ապօրինի մեղադրվող Ռուբեն Վարդանյանի քրեական գործով դատական նիստը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը:
Ադրբեջանական Report-ի փոխանցմամբ՝ դատավարությունը տեղի է ունենում Բաքվի դատական համալիրում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։