Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Որ ասում են Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է՝ ինչ-որ առումով ճշմարտություն կա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

««Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածուի մասին շատ լավ կարծիք ունեմ, բայց ոչ ես, ոչ պարոն Ասլանյանը չենք պատրաստվում կողմ քվեարկել իր օգտին,- ասաց ԱԺ պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, հավելելով․

-Ավելին ասեմ ես վստահ եմ, որ ՔՊ-ի պատգամավորներ կլինեն, ովքեր կմիանան Էդմոն Մարուքյան-Հովիկ Աղազարյան- Հակոբ Ասլանյան եռանկյունուն, քան  «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածուին։ Եվ այդ դեպքում,  Մարուքյանը կդառնա  ՀՀ վարչապետ 7 ամսով, եվ այդ վիճակը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին էլ։ Ինչո՞ւ որովհետեւ այսօր վարչապետը սպառվել բարոյապես, հոգեպես, ֆիզիկապես եւ մի փոքր հանգստանալը, նորից ռեստարտի գալը նրան չէր խանգարի, որովհետեւ կարեւորագույն որոշումների փուլում ենք գտնվում։ Թող գնա մի փոքր հանգստանա, հետո 2026թ-ին իր ծրագրերով ներկայանա ժողովրդին։ Նույնը ընդիմադիր ֆրակցիաներին եմ խորհուրդ տալիս, գնացեք 7 ամիս հանգստացեք, վերադիրքավորվեք եկեք մասնակցեք ընտրություններին, մենք տալիս ենք այդ հնարավորությունը։ Յոթ ամսվա ընթացքում Էդմոն Մարուքյանը չի կարող չէ՞ ուռումպացնել իշխանությունը, հետեւաբար մենք կունենանք արդար, մաքուր ընտրություններ։ Թե ինչու չեն համաձայնվում, ա՛յ այստեղ լիքը մտածելու հարցեր կան։

-Այդ հարցի պատասխանը կա պարոն Աղազարյան, չեն վստահում, ասում են՝  Դուք եւ Ձեր թեկնածուն իշխանության պրոյեկտն եք։

-Իրավունք ունեն այդպես մտածել, բայց 7 ամսվա ընթացքում մենք ի՞նչ կարող ենք անել, այն դեպքում, մենք լուծում ենք շատ կարեւոր հարց։ Առաջինը Փաշինյանը զրկվում է վարչական ռեսուրսներից, երկրորդ՝ պետականության իմաստով շատ ավելի կարեւոր հարց ենք լուծում, որովհետեւ Փաշինյանը այսօր գտնվում լուրջ ճնշումների տակ եւ չի բացառվում, որ այդ ճնշումների տակ այնպիսի փաստաթուղթ ստորագրի, որը ճակատագրական լինի։ Ահա խնդրեմ, այս երկու հանգամանքները բավարար չէ՞, որ այս տարբերակին համաձայնեն ընդդիմադիրները։ Թե՞ այնուհանդերձ ես ճիշտ եմ, որ իրենք ուզում են հետ բերել հին ու բարի ժամանակները, ընտրություններն էլ հին ու բարի ժամանակներին համահունչ անցկացնել։

-Իսկ, Դուք վստահ ե՞ք, որ ՔՊ-ից Ձեր թեկնածուին ձայն տվողներ կլինեն։

-Բա իհարկե, հակառակ դեպքում մենք հո պատահական չենք ընտրել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, որովհետեւ Մարուքյանը իր սկզբունքներով առավել ընդունելի թեկնածու է։ Որ ասում են Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է՝ ինչ-որ առումով ճշմարտություն կա, որովհետեւ Մարուքյանը բոլոր հեղափոխական արժեքների կրողն է եղել այն գլխից, բա բնականաբար, ինչ կա զարմանալու։

-Ի՞նչ կասեք եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին:

-Շատ բարդ իրավիճակ է եկեղեցու եւ իշխանության միջեւ ձեւավորված: Եթե նայում ենք վարչապետի անհանգստության արտաքին փաթեթավորմանը, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, ապա ինքը ի՞նչ է ասում: Ասում է, որ Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը, հետեւաբար ինքը չի կարող լինել կաթողիկոս։ Հիմա չխորանանք կուսակրոնություն բան, ես այդ ամենին դեմ եմ եղել եւ դեմ եմ, բայց դա իմ գործը չէ, դա եկեղեցու գործն է։ Ես ավելի քան վստահ եմ, որ ե՛ւ վարչապետը, ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ բոլորն առհասարակ գիտեն, որ դժվար կգտնենք որեւէ հոգեւորականի, որ խախտած չլինի կուսակրոնության ուխտը, ու ես գտնում եմ, որ լավ էլ արել են, որ խախտել են: Հիմա, եթե Գարեգին Բ-ն հրաժարական է տալիս, բա ո՞վ է դառնում կաթողիկոս, եթե բոլորս էլ գիտենք, որ բոլոր սրբազանները խախտել են կուսակրոնության ուխտը։ Հետեւաբար, հարգարժան վարչապետ, Դուք ի՞նչ նպատակ եք հետապնդում: Դուք հետապնդում եք երկու նպատակ կա´մ եկեղեցուն ենթարկեցնում եք Ձեզ, կա´մ եկեղեցին վերացնում եք: Երկուսն էլ անընդունելի, ՀՀ պետականության շահերից չբխող կեցվածք է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում