Թուրքական բեռնակիր նավը հարվածել է Ղրիմի կամրջի սյուներին
Թուրքական բեռնակիր նավը հարվածել է Ղրիմի կառուցվող կամրջին։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 19-ին, սակայն միայն այսօր է բարձրաձայնվել։ Թուրքական ընկերությանը պատկանող, սակայն Պանամայի դրոշով բեռնակիր նավը Ազովի ծովից դուրս գալու պահին պատահաբար հարվածել է կամրջի սյուներին։ Հարվածի հետևանքով մի քանի սյուն խարխլվել և փլվել են։
Թուրքական ընկերությունը խնդրել է չբարձրաձայնել դեպքի մասին։ Կողմերը համաձայնվել են փոխհատուցել վնասները։ Այժմ ռուսական կողմը հաշվարկներ է կատարում, որը պետք է ներկայացվի թուրքական ընկերությանը։ Վերջինս պարտավորվել է ամբողջովին վճարել ծախսերը։