Իսրայելը Գազայի հատվածում սպանել է մոտ 230 լրագրող
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընթացքում զոհված լրագրողների թիվը հասել է 227-ի։
Այս մասին հայտնել է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Ըստ դրա՝ ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու Ալ-Աուֆը մահացել է Գազայում հարվածի հետևանքով: Զոհվել են նաև երեք շտապօգնության աշխատակիցներ։
Մահացածը որպես ֆոտոլրագրող աշխատել է Գազայի մի քանի լրատվամիջոցներում։