ՌԴ նախագահի օգնականը Արցախի օրինակն է բերել ուկրաինական կարգավորման համատեքստում
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Արցախի օրինակն է բերել ուկրաինական կարգավորման համատեքստում.
«Եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով՝ առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական «Ղարաբաղի»:
Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի՝ հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել: Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: