Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
Հասարակություն

Ադրբեջանը «մեղավորներ» գտնելու սկզբունքով առաջնորդվող ավտորիտար վարչակարգով շարժվում է մեկուսացում

«Գեղարդ» վերլուծական․

2020 թվականի պատերազմից և, հատկապես, 2023 թվականի սեպտեմբերի՝ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն սկսեց աշխարհին ներկայանալ հաղթողի դիրքերից՝ իրեն իրավունք վերապահելով նույնիսկ հակամարտությունների լուծման «դասեր տալ»։

Իլհամ Ալիևի վարչակազմը շուտով ձեռնամուխ եղավ Ադրբեջանում գործող միջազգային կառույցների գրասենյակների փակմանը՝ հիմնավորելով «երկիրն արտաքին վտանգներից պաշտպանելու» անհրաժեշտությամբ։ Մարդու իրավունքների ոտնահարմամբ և լրատվամիջոցների հանդեպ բռնաճնշումներով հայտնի ադրբեջանական իշխանությունների կողմից 2023-2025 թվականների ընթացքում արգելվեց միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցչությունների և լրատվամիջոցների գործունեությունն Ադրբեջանում։

Փակվեցին կամ փակման վտանգի առջև են «Transparency International»-ի ադրբեջանական մասնաճյուղը, «Transparency Azerbaijan» կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական միավորումը, ԵՄ-ի ամենամեծ կրթական փոխանակման ծրագիրը՝ «Erasmus+»-ը և հեղինակավոր կառույցների այլ գրասենյակներ։ Ադրբեջանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին «BBC News»-ի, «Sputnik»-ի, «Bloomberg»-ի և «Voice of America»-ի թղթակիցների հավատարմագրումը։

ՄԱԿ-ի հետ համագործակցության առաջնահերթությունների վերանայման պատճառով և Արցախի հարցում կողմնակալ դրսևորման մեղադրանքով՝ Ադրբեջանը մտադրություն հայտնեց փակել այդ կառույցի չորս ներկայացուցչությունները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ՝ UNDP), Բնակչության (UNFPA), Մանկական հիմնադրամները (UNICEF) և Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։ Բաքվի իշխանությունները պատճառաբանեցին, որ «ադրբեջանական տարածքների ազատագրումը, հակաահաբեկչական գործողությունը» և վերջին տարիներին Ադրբեջանի արձանագրած առաջընթացը նրան թույլ են տվել սոցիալական նախագծերի իրականացման գործում հենվել սեփական միջոցների և կարողությունների վրա։ Շեշտվեց նաև, որ Ադրբեջանն արդեն ինքն է դոնորական ծառայություններ մատուցում բազմաթիվ երկրների։

Ընդունելով, որ անկախության առաջին տարիներին ՄԱԿ-ի ծրագրերը նպաստել են երկրի ինստիտուցիոնալ զարգացմանը, ադրբեջանցի պաշտոնյաները մատնանշեցին, որ ՄԱԿ-ը կարող է այդ ռեսուրսները ուղղել ճգնաժամային գոտիներ և երկրներ, որոնք ավելի մեծ կարիքի մեջ են։ Շեշտվեց, որ Բաքուն չունի նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի աջակցության կարիքը, քանի որ իր քաղաքացիներին սեփական միջոցներով կարող է վերադարձնել «ազատագրված տարածքներ»։

Պաշտոնական Բաքուն, մասնավորապես, հայտարարեց, որ Ադրբեջանը կազմակերպության գլխավոր գրասենյակների և առանձին կառույցների հետ գործընկերությունը կշարունակի նախագծային համագործակցության ձևաչափով։ Կշարունակվի համագործակցությունը Կայուն զարգացման օրակարգի շրջանակներում, ինչպես նաև՝ Մարդկային բնակավայրերի և շրջակա միջավայրի ծրագրերի, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և այլ կառույցների հետ։ 2026 թվականին Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կողմից հիմնադրված Համաշխարհային քաղաքային ֆորումը (WUF)։

Բաքուն, փաստորեն, «չներեց» այն իրողությունը, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը 2021 թվականին, չնայած ադրբեջանական կողմի համառությանը, հրաժարվեց այցելել Արցախի Թալիշ գյուղ։ Ադրբեջանում հասարակական կազմակերպության կարգավիճակով գործող ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի դեմ լարվածությունը սկիզբ առավ այն բանից հետո, երբ Ծրագրի ներկայացուցիչը հրաժարվեց մասնակցել նաև 2022 թվականի օգոստոսի 27-ին Շուշիում կազմակերպված, «օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնման և վերակառուցման, ականազերծման և այլ հրատապ խնդիրների ոլորտում իրականացվող աշխատանքներին» նվիրված միջազգային համաժողովին։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո ՄԱԿ-ի ստորաբաժանումները հանձնարարություն են ստացել մուտք չգործել Լեռնային Ղարաբաղի նախկին տարածք։ Բացի այդ՝ 2025 թվականի ՄԱԶԾ ադրբեջանական գրասենյակում բացահայտվեցին օրենքի լուրջ խախտումներ և ֆինանսական անճշտություններ։ Արձանագրվեց, որ տրամադրված դրամաշնորհները չեն գրանցվել «Դրամաշնորհների մասին» Ադրբեջանի օրենքին համապատասխան և որակվեցին որպես անօրինական միջոցներ։ Ադրբեջանական կողմը նաև անհանգստություն հայտնեց Ծրագրի կողմից ֆինանսավորվող գործունեության բովանդակության և շահառուների վերաբերյալ։ ՄԱԶԾ-ն ֆինանսական գործարքներ է իրականացրել ոչ թե ՀԿ-ների, այլ՝ դրանց անդամների, դրանց կողմից վարձված մասնագետների կամ նրանց հարազատների կողմից ստեղծված առևտրային կազմակերպությունների հետ։ Շեշտվեց, որ կազմակերպությունը տվյալներ չի ներկայացրել 2023 թվականին՝ թվով 29 նախագծերի համար դրամաշնորհներ ստացած 23 ՀԿ-ների վերաբերյալ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) տեղական կառույցի գործունեության անհրաժեշտության բացակայության և դրա անօգտակարության հիմնավորմամբ՝ Բաքուն 1992 թվականից գործող այդ գրասենյակին ևս ծանուցեց փակման մտադրության մասին։ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջև խնդիրները ծագել են 2020 թվականի սկզբին, երբ Արցախում, առանց Բաքվի համաձայնության, գրասենյակ բացվեց, իսկ Ստեփանակերտում Երևանյան գրասենյակի այդ ներկայացուցչությունը փակելու վերաբերյալ ադրբեջանական պահանջը մերժվեց։

Ադրբեջանական կողմը հետագայում պարբերաբար պնդում էր, թե իբր Կարմիր խաչը մարդասիրական առաքելության քողի ներքո զբաղվում է մաքսանենգությամբ՝ Լաչինի անցակետով տարբեր տեսակի ապրանքներ Արցախ տեղափոխելով։ Բաքուն նույնիսկ քրեական գործ հարուցեց՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին մեղադրելով Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու և ադրբեջանական բանակի գործողությունները բացահայտելու մեջ։

Սակայն, իրականում հենց ադրբեջանական կողմն է խոչընդոտել մարդասիրական այս կառույցի գործունեությանն Արցախում՝ փորձելով նաև ձերբազատվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների հարցերով զբաղվելու Կարմիր խաչի լիազորությունից։ Նշենք, որ Կարմիր խաչը միջազգային միակ անկախ կազմակերպությունն է, որը որոշակի պարբերականությամբ այցելում էր Բաքվում պահվող հայերին և հնարավորություն ստեղծում կապ ապահովելու վերջիններիս ընտանիքների հետ։

Տարեսկզբին՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, Բաքուն ամերիկյան կողմին ծանուցեց իր տարածքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության դադարեցման վերաբերյալ։ Ավելի վաղ՝ այդ երկրի ԱԳ նախարարը հայտարարեց, թե ամերիկյան կազմակերպությունն Ադրբեջանում գործելու իրավական հիմքեր չունի։ Բաքուն դժգոհեց, թե «USAID»-ն Ադրբեջանում սեփական շահերն է առաջ մղում։ Փոխարենը՝ հնարավոր համարեց վերականգնել համագործակցությունը կառույցի հետ միայն վերջինիս ղեկավարության փոփոխության, ինչպես նաև՝ Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու միջազգային իրավունքները հարգելու վերաբերյալ Բաքվի պահանջներն ընդունելու դեպքում։

2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանում Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սրման պայմաններում, ադրբեջանական կողմի պահանջով դադարեցվեց նաև «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ արևմտյան կազմակերպությունների օրինակով «Ռուսական տուն» անվամբ հայտնի այս կառույցի աշխատանքը ևս որակվեց որպես «հետախուզական», իսկ դրա փակման պահանջը՝ «ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քայլ»։ Արգելվեց նաև «Սպուտնիկ» և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունները գործարկող «Ռոսիա Սեգոդնյա»-ի աշխատանքն Ադրբեջանի տարածքում։

«USAID»-ի օրինակով՝ ռուսական կառույցները ներկայացվեցին որպես «փափուկ ուժի» քաղաքականություն վարող և լրտեսություն իրականացնող կազմակերպություններ։ Սակայն, համարվում է, որ Մոսկվայի դեմ Բաքվի նման գործելաոճը նպատակ ունի մեղմացնել արևմտյան կառույցների դեմ Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի վերաբերյալ պնդումները։ Ռուսական և արևմտյան լրատվամիջոցների փակումն ադրբեջանական կողմը հիմնավորեց «հավասարության սկզբունքի» խախտմամբ՝ պնդելով, թե Ադրբեջանում կարող են գործունեություն ծավալել միայն այն երկրների ներկայացուցիչները, որտեղ Ադրբեջանը նույն քանակությամբ աշխատակիցներ ունի։ Այսպես՝ ռուսական «Սպուտնիկ»-ին թույլատրվեց ունենալ մեկ թղթակից՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական «Ազերթաջ»-ը Մոսկվայում ունի միայն մեկ աշխատակից։

Բաքուն հայտարարեց, որ Ադրբեջանում կարող են արտաքին ֆինանսավորում ստանալ միայն այն երկրների գրասենյակները, որտեղ Ադրբեջանը ևս նույն ոլորտներում ֆինանսական գործարքներ է իրականացնում։

Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հանդեպ ադրբեջանական իշխանությունների նման վարքագիծը դրսևորվել է ավելի վաղ։ Չնայած միջազգային կառույցների դժգոհություններին՝ այս հարցում իրավիճակը չփոխվեց։ Արդյունքում՝ Ադրբեջանը համեմատվեց Հյուսիսային Կորեայի հետ՝ հաշվի առնելով այն սահմանափակումները, որ ալիևյան վարչակազմը գործադրում է սեփական ժողովրդի, քաղաքացիական հասարակության և արտասահմանյան կառույցների հանդեպ։

Ըստ այդմ՝ տեղին են այն դիտարկումները, որ Ադրբեջանը, մշտապես «մեղավորներ» գտնելու սկզբունքով առաջնորդվող ավտորիտար վարչակարգերի նման, շարժվում է դեպի մեկուսացում։ Այդ երկրում լիակատար վերահսկողության տակ են գտնվում ներքին կյանքն ու տեղեկատվական դաշտը, ֆինանսական մուտքերն ու քաղաքացիական գործընթացները։ Այս ամենն ունի միայն մեկ նպատակ՝ կանխել ընդդիմադիրների ու արտաքին դերակատարների կողմից Ադրբեջանում իշխանափոխության կամ հեղափոխության ձգտումները՝ սահմանափակելով ադրբեջանական հասարակության շփումներն աշխարհի հետ։