Բրյուսելում պայթյուններից տուժածների թիվը հասել է 270-ի
Բելգիայի դատախազ Ֆրեդերիկ վան Լեվը հստակեցրել է Բրյուսելում պայթյուններից տուժածների թիվը: Վան Լեվը ասել է, որ ահաբեկչությունների արդյունքում տուժածների թիվը հասել է 270-ի: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 31 զոհերի և 250 տուժածների մասին:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում տեղի էր ունեցել երեք պայթյուն. երկուսը օդանավակայանում և մեկը՝ մետրոյում: Պաշտոնական տվյալների համաձայն, Բելգիայի մայրաքաղաքում պայթյուններից զոհվել է 31 մարդ, 250-ը ստացել են վնասվածքներ:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը: