Իրանը շուտով ԱՄՆ-ին կներկայացնի իր միջուկային ծրագրի առաջարկները. Իրանի ԱԳՆ
Իրանական կողմը շուտով Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ին կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկներ։
Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա կոչ է արել Վաշինգտոնին բաց չթողնել այս հնարավորությունը և լուրջ վերաբերվել առաջարկներին։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլ անցկացնելու հնարավորությանը՝ Բաղային ասել է, որ այդ մասին կհայտարարվի, եթե որոշում կայացվի։
Մայիսի վերջին Թեհրանը ստացել է ամերիկյան առաջարկներ՝ միջուկային ոլորտում համաձայնության հասնելու համար։