«Փյունիկ»-ի երկու ֆուտբոլիստ հեռանում է թիմից
Բրայան Ալսեուսը և Միմիտո Բիային հեռանում են «Փյունիկից»։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են կիսապաշտպաններ Բրայան Ալսեուսը և Միմիտո Բիային։ Բրայան Ալսեուսը «Փյունիկ» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին և անցկացրել է 18 հանդիպում։
27-ամյա կիսապաշտպան Միմիտո Բիային «Փյունիկ»-ում հանդես էր գալիս այս տարվա մարտից և մասնակցել է 6 խաղի։ Արդեն ավարտված մրցաշրջանում «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն էր»,- ասվում է հայտարարության մեջ: