Միրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Հասարակություն

Եթե ընդդիմությունը` էշի ականջում քնած, պետք է նստի ու սպասի ընտրություններին՝ էլ ինչո՞վ է տարբերվում Նիկոլից

Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ է՝ սլաքներն ուղղել է դեպի Հայ առաքելական եկեղեցին, ասել է թե՝ դեպի քրիստոնեությունն ու կրոնը։ Չի քննարկվում այլևս այն, որ սա Ադրբեջանի թելադրանքն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունները հատկապես ակտիվացան այն բանից հետո, երբ մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անարգեց հայ եկեղեցին, սրբավայրերը, քրիստոնեության գաղափարախոսությունը՝ հայտարարելով, թե՝ Էջմիածինը հիմնադրվել է «ադրբեջանական հողերի վրա»։

Մի խոսքով` Նիկոլն Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելով, եկած-չեկած, հերոսների արյունը ջուր է դարձնում, ոչնչացնում արժեհամակարգը, կասկածի տակ դնում Ցեղասպանությունը, խեղաթյուրում Հայոց պատմությունը, զրոյացնում հաղթանակները, դժվարացնում մարդկանց կյանքն ու նպաստում արտագաղթին, ծաղրում իր «հպարտ ժողջանին» ու, ի վերջո, քարկոծում եկեղեցին, որը հայ ազգի գոյատևման գրավականն է եղել դարեր շարունակ։

Թերևս նրա այս հայտարարություններն են առիթ տվել Փաշազադեին հայտարարել, թե իր պատվից ցածր է համարում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իր հանդիպումը։ 

Այս համատեքստում Փաշինյանն այսօր ևս մի ակորդ նետեց՝ կոչ հանելով եկեղեցու հետևորդներին, այսինքն՝ հայ քրիստոնյաներին, հավաքվել ու վտարել կաթողիկոսին, քանի որ, նրա խոսքով, Կաթողիկոսը «սրբապիղծ է»։

Եկեղեցուն ուղղված հարվածները թերևս անմիջական հարված են ուղղված հայոց պետականությանը, քանի որ պետության հիմքում կանգնած է նաև եկեղեցին։ Մյուս կողմից էլ այդ հայտարարությունները կարող են ներքին բախումների առիթ դառնալ, ինչն իր հերթին դարձյալ կթուլացնի պետության հիմքերը։

Ամեն դեպքում, վաղուց արդեն ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի, բայց ոչ թե Նիկոլի կոչով եկեղեցու դեմ, այլ եկեղեցու հետ միասին՝ գործող իշխանության դեմ։ Բայց սա ոչ միայն եկեղեցին պետք է անի, այլև այս հարցում թերևս ընդդիմությունը ևս բավականին շատ անելիքներ ունի։ Սակայն ընդդիմադիրները, ինչպես ժողովուրդն է ասում՝ էշի ականջում քնած է, իսկ ընդդիմության այլընտրանք չկա։

Մարդիկ վաղուց արդեն ոչ ոքի չեն վստահում ու չեն տեսնում ընդդիմություն, որովհետև ընդդիմությունը քանիցս մարդկանց հանեց փողոց ու մաշեց նրանց այդ փողոցում՝ սպառելով նրանց ուժն ու մարելով հավատը։

Նիկոլն էլ, հասկանալով, այս ամենը, անարգել ու արդեն անթաքույց, գործում է ի շահ Ադրբեջանի՝ սպասարկելով թշնամու օրակարգը։

Իսկ ինչի՞ է սպասում ընդդիմությունը՝ 2026 թվականի ընտրություններին, հավատալով, որ հասարակությունը, Նիկոլից զզված, կարող է իրենց բերել իշխանության։

Մինչդեռ ընդդիմության նպատակը պետք է լինի այսօր մեր երկրի վարկանիշը փրկելը, ոչ թե վաղը ավերակների վրա թագավորելը։ Էլ ո՞ւր մնաց նրանց ամպագոռգոռ հայրենասիրական ու կենացային ճառերը։ Եթե նրանք ևս պետք է նստեն ու սպասեն ընտրություններին և մատը մատին չտան, ապա էլ ինչո՞վ են տարբերվում Նիկոլից, ով մաս-մաս թուրքին է տալիս երկիրը։

Արմինե Մկրտումյան