Հռոմի օդանավակայանում կասկածելի տուփ են ոչնչացրել
Հռոմի օդանավակայանում կասկածելի տուփ են ոչնչացրել, որտեղ պարզապես բաժակներ են եղել: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանի մասնագետները տուփը ոչնչացրել են: Տուփը հայտնաբերվել է աղբամանի մեջ, այն գտնվել է գրանցման սեղանիկից մի քանի մետր հեռու:
Կասկածելի տուփը գտնելուց հետո տարածքը շրջափակվել է իրավապահ մարմինների կողմից: Օդանավակայանի նորմալ աշխատանքը որոշ ժամանակ խափանվել է: Երբ պայթեցվել է տուփը, պարզվել է, որ այնտեղ ապակյա բաժակներ են: Կասկածելի առարկայի բովանդակությունը իրենից ոչ մի վտանգ չէր ներկայացնում:
Ֆյումիչինո օդանավակայանի անվտանգությունը ավելացել է Բրյուսելյան ահաբեկչություններից հետո: