Իսրայելը Գազայում շարունակում է ցեղասպանությունը․ այս անգամ հրետակոծվել է Ռաֆահ քաղաքի մարդասիրական ճամբարը
Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 125-ը։
Այս մասին հաղորդել է պաղեստինյան Al Aqsa հեռուստաալիքը։
Մայիսին, ռազմական գործողությունների զգալի սրման ֆոնին, Իսրայելի իշխանությունները հայտարարեցին Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու նոր ծրագրի մասին։ Ծրագրի համաձայն՝ օգնությունը բաշխվում է Համասի շարժման տարածքներից հեռու:
Այնուամենայնիվ, Համասը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում մարդասիրական օգնություն բաշխելու համար ստեղծված մեխանիզմը ձախողվել է և դարձել է թակարդ, որը վտանգի է ենթարկում քաղաքացիական բնակչությանը: