Բողոքի ցույցեր և բախումներ Լոս Անջելեսում. կան վիրավոր ոստիկաններ
Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան։
Տեղական ոստիկանությունը այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում։
Ոստիկանության տվյալներով՝ մոտոցիկլետներով երկու մարդ փորձել է ճեղքել պատնեշը, ինչի հետևանքով վիրավորվել են երկու իրավապահ մարմինների աշխատակիցներ։
«Երկու վարորդներն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները դեպքի վայրում բժշկական օգնություն են ստանում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինները փորձում են ազատել Լոս Անջելեսի գլխավոր մայրուղին երթևեկության համար, որի մի հատվածը փակվել է ցուցարարների կողմից։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները բախվում են ոստիկանների հետ՝ նրանց վրա շշեր և քարեր նետելով։ Անկարգությունների մասնակիցները հրկիզել են առնվազն հինգ մեքենա։