Հնդկական օվկիանոսում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հնդկական օվկիանոսում՝ Արևմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքից 1765 կմ հարավ, տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արևմտյան Հնդկաստանի անտարկտիկական ստորջրյա լեռնաշղթայի տարածքում։
Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա երկրաշարժը գնահատվում է որպես ավերիչ։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 5.9։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա։ Ամերիկացի սեյսմոլոգները այս տարածքում գրանցել են նաև 5.5 մագնիտուդով հետցնցում։