Եվրոպայի միակ բարեկամը Թուրքիան է. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգությունը Թուրքիայից է կախված։ Տեղեկացնում է Sondakika.com կայքը։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգությունը Թուրքիայից է կախված, իսկ Թուրքիայի անվտանգությունը Սիրիայի հյուսիսային շրջանների անվտանգության գոտուց։ Թուրքիան պնդում է, որ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում պետք է անվտանգության գոտի ստեղծվի:
Նա հայտարարել է նաև, որ ահաբեկչության դեմ պայքարում Եվրոպայի միակ բարեկամը Թուրքիան է։ Եվ եթե մինչև ապրիլի 4-ը Թուրքիայի օրենսդիր մարմինը հասցնի քննարկի և ընդունի համապատասխան օրինագիծը, Թուրքիայի քաղաքացիները հունիսի վերջից կարող են առանց վիզա մուտք գործել Եվրոպա: