Ճապոնիայում գտնվող ամերիկյան ավիաբազայում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ
Պայթյուն է որոտացել Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա նահանգի Կադենա ամերիկյան ռազմաօդային բազայում։
Ինչպես նշում է Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից շահագործվող օբյեկտում։
Տեղական իշխանությունները չեն բացառում, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ չպայթած զինամթերքի ժամանակավոր պահեստում։
NHK հեռուստաընկերությունը հայտնել է հնարավոր զոհերի և վիրավորների մասին, սակայն զոհերի ճշգրիտ թիվը և նրանց վնասվածքների ծանրությունը դեռևս չեն նշվում։ Միջադեպի պատճառը նույնպես անհայտ է մնում։