2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցած Փաշինյանը նրան մեղադրում է 1996-ին ընտրություններ կեղծելու մեջ
Նիկոլ Փաշինյանը գրում է.
«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»:
Նշենք, որ Փաշինյանը, հավանաբար, ակնարկում է 1996-ի ընտրությունները, որում պաշտոնական տվյալներով հաղթանակ է տարել Լևոն Տեր-Պետրոսյանը, որից հետո նրան մեղադրել են ընտրակեղծարարության մեջ:
Նույն Փաշինյանը, սակայն, հիշեցնենք, դրանից 12 տարի անց էլ աջակցել է Լևոն Տեր-Պետրոսյանին: Ասել է թե` Տեր-Պետրոսյանի` ընտրակեղծարար լինելու մասին Փաշինյանը հիշում է ըստ անհրաժեշտության, ասենք, երբ Առաջին նախագահը հանդիպում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: