Հետհաշվարկը սկսված է․ ՀՀ ԱԺ հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքի իր էջում արված գրառմամբ հիշեցրել է, որ Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է…»,- գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր նիստ է գումարել ու արդեն իսկ առաջադրել է վարչապետի իրենց թեկնածուին՝ Դավիթ Համբարձումյանին։